Ծրագրեր 2007-2008
«Որտեղ կամք` այնտեղ գործողություն»
2007 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ն իրականացրել է «Որտեղ կամք` այնտեղ գործողություն» կարգախոսով ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդներն իրազեկվել են կամավոր գործունեության և դրա կարևորության մասին, ինչի արդյունքում բազմաթիվ երիտասարդներ որպես կամավոր ընդգրկվել են Հայաստանի տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատանքներում:
«Ով, եթե ոչ մենք»
2007թ-ին «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացրել է «Ով, եթե ոչ մենք» ծրագիրը, որի նպատակն է իրավագիտակցության բարձրացումը, հակակոռուպցիոն կրթությունը և դաստիարակությունը: Ծրագրի շրջանակներում աշակերտները զանազան դերային վարժությունների, խաղերի և ինտերակտիվ կրթական մեթոդի միջոցով ծանոթացել են իրենց իրավունքներին և պարտականություններին, կոռուպցիայի բացասական հետևանքներին:
«Հեքիաթների կամուրջ»
2005 թվականին Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի աջակցությամբ իրականացվել է «Հեքիաթների կամուրջ» միջմշակությաին փոխանակման ծրագիրը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և մերձբալթյան երկրների պատանիները: Նրանք ծանոթացել են միմյանց ազգային հեքիաթներին, պատկերել այդ հեքիաթներն իրենց կողմից նկարված նկարների միջոցով, ինչի արդյունքում տպագրվել է նկարազարդված հեքիաթների գրքույկ:
«Մշակութային կամուրջ»
2007 թվականին «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ն պետբյուջեի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհների շրջանակներում «Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի» աջակցությամբ իրականացրել է «Մշակութային կամուրջ» ծրագիրը, որի նպատակն էր ստեղծել մշակությաին կամուրջ ՀՀ սահմանամերձ գյուղերի և մայրաքաղաքի պատանիների և երիտասարդների միջև, հնարավորություն ստեղծել միմյանց հետ շփվելու և ճանաչելու միմյանց մշակությաին առանձնահատկությունները, ծանոթանալու միմյանց հուզող հարցերին և խնդիրներին:
LoFT
2008-2009 թթ կազմակերպությունը British Council-ի աջակցությամբ իրականացրել է LoFT ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուելսում և Իսրայելում: Ծրագիրը ներկա և ապագա առաջնորդներին հնարավորությունն է տալիս զարգացնել միջազգային երկխոսություն և համագործակցություն, նպաստում է ավելի ապահով ու համախմբված հասարակության կառուցմանըª հնարավորություն տալով մարդկանց գործել լիարժեք, կառուցողական և իրավահավասար մթնոլորտում:
«Ավանդական կիրառական արվեստի, տարբեր հմտությունների ու կարողությունների ուսուցման»
2007թ-ին «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ն Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի հետ համատեղ Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի հովանավորությամբ իրականացրել է «Ավանդական կիրառական արվեստի, տարբեր հմտությունների ու կարողությունների ուսուցման» ծրագիրը, որի նպատակն էր սոցիալապես անապահով, հատուկ կարիքներով և թույլ մտավոր կարողություններով դեռահասներին տալ գիտելիքներ և հմտություններ արհեստի և արվեստի տարբեր ոլորտնեում:
«Մարդու իրավունքները քո և իմ իրավունքներն են»
2007 թվականին կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Գերագույն Հանձնակատարի Գրասենյակի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Աջակցենք համայնքներին միասին» համատեղ նախագծի շրջանակներում իրականացնում է «Մարդու իրավունքները քո և իմ իրավունքներն են» խորագիրը կրող ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ, սյուժետադերային խաղեր, իրավիճակների քննարկումներ, մուլտֆիլմերի դիտումներ և քննարկումներ, որոնց հիմքում ընկած են եղել իրավահավասարությունը և հանդուրժողականությունը:
«Սովորենք ժողովրդավարություն»
2008թ-ին «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Սովորենք ժողովրդավարություն» ծրագիրը, որի նպատակն է ինտերակտիվ դասընթացների« խաղերի« ֆիլմերի և քննարկումների միջոցով ժողովրդավարական արժեքների տարածումը դպրոցահասակ երեխաների շրջանում£
«Իրավական խճանկար» և «Ով, եթե ոչ մենք»
2008 թվականի սեպտեմբերից կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Իրավական խճանկար» և «Ով, եթե ոչ մենք» ծրագրերը, որոնց նպատակն է ինտերակտիվ մեթոդով կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ, իրավիճակի լուծումներ, սյուժետադերային խաղեր, ֆիլմերի դիտումներ, այցեր տարբեր գերատեսչություններ, կլոր սեղաններ, որոնց հիմքում ընկած կլինեն երեխաների իրավունքները, հավասարությունը, հակակոռուպցիոն դաստիարակությունը, արժանապատվությունը և հանդուրժողականությունը:
«Հանդուրժողականությունը մեր ուղերձն է»
2008 թվականին UNDP-ի և UNHCR-ի աջակցությամբ իրականացվել է «Հանդուրժողականությունը մեր ուղերձն է» ծրագիրը, որի նպատակն էր կրթության և իրազեկման միջոցով խթանել հանդուրժող վերաբերմունքի ձևավորումը երիտասարդ ծնողների, մանկավարժների, ուսանողների և պատանիների շրջանում: