Ծրագրեր
"Ապագան քոնն է" ԲՍՀԿ-ի կողմից
իրականացվող ծրագրերը 2010-2014
“Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի”
Ապրիլ 2014-դեկտեմբեր 2014
Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ. նպատակն է 17-23 տարեկան երիտասարդների մոտ ձևավորել վերլուծական և կառուցողական մտածելակերպ, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք, թիմային համախմբված աշխատանքի հմտություններ, քաղաքացիական ակտիվություն և մասնակցություն:
"Երիտասարդները երիտասարդների համար"
Մայիս 2014-հունվար 2015
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ. նպատակն է 14-18 տարեկան երիտասարդների շրջանում բարձրացնել ժողովրդավարության սկզբունքների, առաջնորդության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ձևավորել իրենց համայնքի հիմնախնդիրների վեր հանման և դրանց հաղթահարմանն ուղղված ճանապարհների որոնման հմտություններ:
"Քո ձայնը երկրի ապագան է"
Դեկտեմբեր 2012- մարտ 2013
Ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող “Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին” լայնածավալ ծրագրի մի մասն է կազմում:
Ծրագրի իրականացման ընթացքում 4 ուսումնական հաստատություններում (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի “Հերացի” ավագ դպրոցում, Երևանի հ.83 ավագ դպրոցում, Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի ավագ դպրոցում) 16-18 տարեկան 200 աշակերտների համար կազմակերպվել են հինգօրյա դասընթացներ, քննարկումներ, բանավեճեր, ընտրախաղեր, միջդպրոցական հանդիպում-քննարկումներ, եռակողմ քննարկումներ (աշակերտ-մանկավարժ-ծնող), “Թափանցիկ ընտրություններ” խորագրով ստեղծագործությունների մրցույթ:
"Փախստականների համաշխարհային օր"
“Ապագան քոնն է” հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ նշում է փախստականների համաշխարհային օրը, որի նպատակն է պատանիների շրջանում փախստականների մասին իրազեկվածության բարձրացում, փախստականների նկատմամբ հանդուրժող վերաբերմունքի, հարգանքի և փոխըմբռնման ձևավորում և աջակցության ցուցաբերում:
Ծրագրի ընթացքում Երևանի հ.30 ավագ դպրոցում իրականացվել են դասընթացներ, որոնց մասնակցել են 60 պատանիներ: Դասընթացների ընթացքում մասնակիցները իրազեկվել են, թե ով է փախստականը, ով է ապաստան հայցողը, թե Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում փախստականները ինչ իրավունքներ ունեն, ինչպիսի աջակցություն է նրանց ցուցաբերվում:
Երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվել են նաև մամլո ասուլիս, ֆլեշ մոբ և խաղաղ քայլերթ “Փախստականների համաշխարհային օր” խորագրով:
Հուլիս 2012 - Հոկտեմբեր 2012
"Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի"
"Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի" հակակոռուպցիոն ծրագիրը իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագիրը իրականացվել է Երևանում, մասնակցել են 40 երիտասարդներ և պատանիներ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են հակակոռուպցիոն դասընթացներ, մասնակիցներն առանձին խմբերով ուսումնասիրել են տարբեր երկրներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված բարեփոխումները: Ծրագրի ավարտին կազմակերպվել է "Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի" հակակոռուպցիոն եռօրյա ճամբար:
Հոկտեմբեր 2010 - օգոստոս 2011
"Հմտությունների խաչմերուկում"
"Ապագան քոնն է" ԲՍՀԿ–ն 2010 թվականի հոկտեմբերի 1–ից "HSBC Global Education Trust Future First" ծրագրի ֆինանսավորմամբ սկսել է իրականացնել "Հմտությունների խաչմերուկում" ծրագիրը: Ծրագրի նպատակն է Նուբարաշեն համայնքի թիվ 2 գիշերային խնամքի հաստատության և միևնույն համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների 14-17 տարեկան պատանիների մոտ 9 ամիսների ընթացքում ձևավորել կար ու ձևի, խոհարարական և վարսահարդարման մասնագիտական հմտություններ: Ծրագրի սկզբում պատանիները կմասնակցեն նաև ուսուցողական և ինտելեկտուալ զարգացմանն ուղղված դասընթացների` տեղեկատվության, մարդու իրավունքների, էթիկայի և էթիկետի, մասնագիտական կողմնորոշման, սոցիալական հմտությունների զարգացման թեմաներով: Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն և կիրականացվեն տարաբնույթ միջոցարումներ, որոնք կնպաստեն պատանիների` հասարակություն սահուն ինտեգրմանը, իսկ հետագայում կօգնեն նրանց աշխատանքի տեղավորման հարցում:
Հունվար 2011 - ապրիլ 2012
"Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության"
"Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության" ծրագիրը նպատակ ունի օգնել Հարավային Կովկասի երկրների երեխաներին դառնալու ակտիվ քաղաքացիներ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում "Սեյվ դը չիլդրեն" միջազգային կազմակերպությունը` "Ապագան քոնն է" ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Փետրվար - օգոստոս 2011
"Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց"
Կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող "Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի" աջակցությամբ իրականացնում է "Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց" ծրագիրը, որի նպատակն է աջակցել հակակոռուպցիոն կրթության ներդրմանը ՀՀ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հուլիս - դեկտեմբեր 2011
"Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի"
"Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի" ծրագրին իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հակակոռուպցիոն կրթության միջոցով երիտասարդների մոտ զարգացնել հմտություններ օրենքներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված փոփոխություններ կատարելու և բարեփոխումների առաջակներով հանդես գալու համար:
Օգոստոս - դեկտեմբեր 2011
"Ժողովրդավարության անիվ"
"Ապագան քոնն է" ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է "Ժողովրդավարության անիվ" Հայաստան-Թուրքիա ծրագիրը, որը նպատակ ունի երիտասարդական երկխոսության միջոցով աջակցել երկու հարևան երկրների հասարակությունների միջև, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատմանը, առկա լարվածության նվազեցմանը, միմյանց նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի ձևավորմանը:
"Ապագան քոնն է" ԲՍՀԿ-ի կողմից իրականացված ծրագրերը