Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ն հայտարարում է մրցույթ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի <<Բարելավում>> ծրագրում մասնակցության համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է  դպրոցի դասասենյակների, փորձասենյակների, դահլիճի, գրադարանի կահավորում, ինչպես նաև  պատուհանների ճաղապատման  աշխատանքներ և շերտավարագույրների տեղադրում:
Հայտ-առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է  10.06.2015թ.
Մանրամասների համար զանգահարել՝ (010) 20 57 31  հեռախոսահամարով

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մեկնարկում են «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը և հայտարարում են մրցույթ 1-3-րդ կուրսերի ուսանողների շրջանում:
Հետաքրքրված երիտասարդները  կարող են դիմել ծրագրին` լրացնելով հետևյալ հայտադիմումը: Ծրագրի չափանիշներին համապատասխանող մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, նրանցից ընտրված 20 լավագույն մասնակիցների համար ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն հակակոռուպցիոն կրթական դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ` ուղղված բիզնես ոլորտին վերաբերող օրենքների ուսումնասիրությանը և համապատասխան առաջարկությունների փաթեթի ձևավորմանը:
Ծրագրին ակտիվ մասնակցած երիտասարդները հնարավորություն կունենան զեկույցներով հանդես գալու ՀՀ տարբեր մարզերում կազմակերպվող ֆորումներին և ընդգրկվելու հակակոռուպցիոն ճամբարում:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 22-ը:
Ծրագրին առնչվող հարցերի դեպքում զանգահարել 093-19-02-03 հեռախոսահամարով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<<Ապագան քոնն է>> հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է <<Երիտասարությունն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագիրը, որի շրջանակներում մասնակից երիտասարդների համար կազմակերպվելու են հակակոռուպցիոն կրթական դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, իրականացվելու են օրենքների ուսումնասիրություն և վերլուծություն բիզնես ոլորտում, կազմվելու է առաջարկությունների փաթեթ:
Ծրագրին ակտիվ մասնակցած երիտասարդները որպես խրախուսանք հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրի կրթական ճամբարներին:
Ծրագրին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտներ և բուհերի ուսանողներ: Աշխատանքները իրականացվելու են երկու խմբով (1-ին խումբ՝ ավագ դպրոցի աշակերտներ, 2-րդ խումբ՝ բուհերի  ուսանողներ):
Մասնակցության համար կարող եք լրացնել մասնակցության հայտը եւ ուղարկել abn0986@gmail.com և future@ftr.am էլ - փոստի հասցեին մինչև 2015 թ. ապրիլի 13-ը:
Ծրագրին առնչվող հարցերի դեպքում զանգահարել 099391911:

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ն հայտարարում է մրցույթ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի բարելավման ծրագրում մասնակցության համար:
    Ծրագրի շրջանակներում նախատեսվում է  դպրոցի դասասենյակների, փորձասենյակների, դահլիճի, գրադարանի կահավորում, ինչպես նաև  պատուհանների ճաղապատման  աշխատանքներ և շերտավարագույրների տեղադրում:

    Հայտ-առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 06.03.2015թ.
    Մանրամասների համար զանգահարել՝ (010) 20 57 31  հեռախոսահամարով:
 

 

Հակակոռուպցիոն ճամբար
<<Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագրի շրջնակներում դեկտեմբերի 3-7-ը  Ծաղկաձորի <<Մարիոթ>> հյուրանոցում կազմակերպվեց ձմեռային ճամբար, որին մասնակցում էին  ծրագրի  մասնակիցները: Ճամբարի ընթացքում երիտասարդները մասնակցեցին դասընթացների, քննարկումների, ինչպես նաև կազմակերպվեցին  ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ խաղերի:  Ճամբարում փորձագետների կողմից ամփոփվեցին հուլիս-օգոստոս ամիսներին հայտարարված մրցույթի արդյունքները՝ մասնակիցների կողմից գրված հոդվածները և կատարած լուսանկարները:  Դեկտեմբերի 6–ին կազմակերպվեց ամփոփիչ միջոցառում, որի ընթացքում 1-4 լավագույն  հոդվածների և լուսանկարների հեղինակները պարգևատրվեցին, ինչպես նաև խրախուսական նվերներ ստացան ծրագրի մյուս 30 մասնակիցները ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

 

 

Հանդիպում ՀՀ Առողջապահության նախարարի հետ
«Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում 2014  նոյեմբերի 29-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան ընդունեց ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի և ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին:
«Առողջապահության համակարգում շարունակական բարեփոխումներ են ընթանում։ Կուզեի տեղյակ լինեք, որ այսօր առողջապահական համակարգերն առաջին հերթին խթանում են առողջ ապրելակերպը։ Եվ յուրաքանչյուր անձ պետք է իրազեկված լինի, թե ինչպես կարող է իր առողջությունը պահպանել և ինչ ռիսկեր գոյություն ունեն»,-ողջունելով աշակերտներին` ասաց նախարարը։
Աշակերտները բարձրաձայնեցին համայնքի առողջապահական խնդիրների մասին` հարցերն ուղղելով անձամբ նախարարին:
Առողջապահության նախարարին աշակերտները փոխանցեցին «Մասիս» ԲԿ-ին անհրաժեշտ սարքավորումների ամբողջական ցուցակը: Նախարարն առաջարկեց հարցին մոտենալ ոչ հուզական անկյունից: Ցուցակում կան թանկարժեք սարքեր, որոնք «Մասիս»-ի ԲԿ-ում ունենալը հանրային առողջապահության կազմակերպան տեսակետից, նպատակահարմար չէ: Այլ հարց է, որ ամբողջ քաղաքին ու հարակից գյուղերին ընդամենը մեկ շտապօգնության մեքենա է սպասարկում: 

 

Հանդիպում ՀՀ ԱԺ-ում

<<Ապագան քոնն է>> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի մասնակից երիտասարդները հանդիպել են ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ:
Երիտասարդները խոսել են իրենց մտահոգող հարցերի մասին, քննարկել  տարբեր ոլորտների վերաբերող հիմնախնդիրներ:

 


 

 

Հանդիպում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ

"Քո ձայնը երկրի ապագան է" ծրագրի մասնակիցներին մարտի 28 - ին ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանսական օժանդակությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող "Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին" լայնածավալ ծրագրի մի մասն է կազմում: Ծրագրի մասնակիցները դեսպանին ներկայացրեցին ծրագրի մասին ունեցած իրենց տպավորություններն ու կարծիքները, ուղղեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր: Ծրագ րին ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդները ստացան խրախուսական նվերներ: Հանդիպման ավարտին "Ապագան քոնն է" ԲՍՀԿ - ի կողմից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին հանձնվեց "Թափանցիկ ընտրություններ" խորագրով մրցույթի շրջանակներում ստեղծված բատիկայի աշխատանքներից մեկը:

(% Галерея имя = ОБСЕ-л%)

 

Հանդիպում ՀՀ Կրթության եւ գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանի հետ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն մայիսի 26 - ին ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» եւ «Ապագան քոնն է» կազմակերպությունների կողմից իրականացված «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի «Երեխան երեխայի համար» խմբերում ներգրավված աշակերտներին, որոնք ներկայացնում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցները:
Ողջունելով աշակերտներին, նախարարը նշել է. «Շնորհակալ եմ ակտիվ մասնակցության եւ հասարակական նախաձեռնության համար:

 

"Ժողովրդավարության անիվ" ծրագրի մեկնա րկ ը

"Ապագան քոնն է" հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սկսել է " Ժողովրդավարության անիվ "Հայաստան - Թուրքիա ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույն ամփոփվել է եւ 20 երիտասարդներից բաղկացած խմբի համար կազմակերպվում են նախապատրաստական ​​դասընթացներ:

(% Галерея имя = ldemocracy-wheelr%)

 

"Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի"

"Երիտասարդությունն ընդդեմ կոռուցիայի"  ծրագրում ընգրկվել են ակտիվ եւ նախաձեռնող 30 ուսանողներ բարձրագույն ուսումնական հաստատություններից, ովքեր ուսումնասիրել են ՀՀ - ում կոռուպցիայի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված կրթության եւ ոստիկանության ոլորտներում իրականացված բարեփուխումները:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. . Օսիկյանի, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ն Մուրադխանյանի, "Աքիլլես" ՀԿ -. . Ի նախագահ Է Հովհաննիսյանի, Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գ Հարությունյանի, ՀՀ ԿԳՆ բարձրագույն ուսումնկական հաստատությունների վերահսկման եւ համակարգման բաժնի պետ Ս. ՄԵլիքյանի եւ առաջատար մասնագետ Է Ալեքսանյանի:. Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրականացված բարեփոխումների ազդեցությունը երկրում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

 (% Галерея имя = ОБСЕ%)

 

"Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի"


Հոկտեմբերի 11-16 - ը ծրագրի մասնակիցները այցելել էին Վրաստան `ուսումնասիրելու ոստիկանության ոլորտում իրականացրած բարեփոխումների արդյունքները եւ ականատես լինելու աշխատանքների թափանցիկ կազմակերպմանը: Ծրագրի մասնակիցները Վրաստանում այցելել են Արդարադատության նախարարություն, Դատախազություն, Խորհրդարան, Ներքին գործերի նախարարություն, Ոստիկանության ակադեմիա, ինչպես նաեւ Հանրային ծառայությունների մատուցման կենտրոն : Այցի արդյունքում ծրագրի մասնակիցները ամփոփեցին իրենց ստացած գիտելիքներն ու տպավորությունները, որոնք վերլուծության եւ առաջարկների տեսքով կներկայացնեն համապատասխան գերատեսչություններին: 

(% Галерея имя = ОБСЕ-ТБ%)

 

Հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում


Հոկտեմբերի 25 - ին "Ժողովրդավարության անիվ" ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում: Ծրագրի մասնակիցները հանդիպեցին նախարարի առաջին տեղակալ `Կարինե Մինասյանի եւ նախարարի տեղակալ, Գարեգին Մելքոնյանի հետ: Հանդիպման ընթացքում մասնակցիներին ներկայացվեց Հայաստանի եւ Թուրքիայի համագործակության հնարավորությունները, նախարարության ներդրումային քաղաքականությունը, գործարար միջավայրի բարելավումը, Հայաստան եւ Եվրոմիություն համագործակցությունը: Ինչպես նաեւ մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Նոյեմբերի 7 - ին ծրագրի մասնակիցները հանդիպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ, իսկ նոյեմբերի 10 - ին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Թուրքիայի բաժնի պետ Արսեն Ավագյանի հետ:
 

 (% Галерея имя = встречи-США%)

 

"Ժողովրդավարության անիվ" ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակիցները այցելել էին Թուրքիա `Ստամբուլ:

"Ժողովրդավարության անիվ" ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակիցները այցելել էին Թուրքիա `Ստամբուլ: Երիտասարդները Թուրքիայում էին գտնվում իրենց հասակակիցների հետ երկխոսելու նպատակով: Երկխոսություններ եւ քննարկումներ են տեղի ունեցել հետեւյալ ոլորտներում` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, մշակույթ եւ տնտեսություն, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել ներկայացնելու առկա խնդիրները, իրենց մոտեցումները, հստակեցնելու տեսակետները եւ առաջարկելու լուծման ուղիներ:
Հանդիպումներ են տեղի ունեցել Համայնքային կամավորների հիմնադրամում, Հայոց Պատրիարքությունում `սրբազան Աթեշչյանի հետ," Հրանտ Դինք "հիմնադրամում, Մերձսեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպությունում` ՀՀ մշտական ​​ներկայացուցիչ Միքայել Վարդանյանի հետ:

(% Галерея имя = посетить-США%)

Share:  Add to Facebook Tweet This Add to Delicious Submit to Digg Stumble This