Մեր մասին

"Ապագան քոնն է" բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպություն

"Ապագան քոնն է" բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2003 թվականից: Կազմակերպությունն իր առաքելության շրջանակներում իրականացնում է կրթական, մշակութային, սոցիալական, բնապահպանական, Մարդու իրավունքների,  Հայասատում քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու կամավորական շարժման հետագա զարգացմանն ուղղված ծրագրեր:
Կազմակերպությունն իրականացնում է մի շարք կրթական, տեղեկատվական և մշակութային ծրագրեր Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ծրագրեր ուղղված եիտասարդության իրավագիտակցության ընդլայնմանը: Մենք հասարակության հետագա առաջընթացի ապահովման կարևոր նախապայման ենք դիտարկում երիտասարդության կրթվածության և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Իր առաքելության շրջանակներում կազմակերպությունն ավագ դպրոցների աշակերտների, բուհերի ուսանողների, ինչպես նաև համայնքի երիտասարդների համար հետևողականորեն իրականացնում է կրթական և տեղեկատվական ծրագրեր, որոնք ուղղված են նրանց իրավագիտակցության բարձրացմանը, ժողովրդավարության սկզբունքների հաստատմանը, Մարդու իրավունքներին և հակակոռուպցիոն կրթությանը, քաղաքացիական հասրակության կայացմանը, հանդուրժող վերաբերմունքի ձևավորմանը, բնապահպանական խնդիրներին և մասնագիտական կողմնորոշմանը: Կիրառելով դասավանդման տարբեր մեթոդներ կազմակերպությունը շարունակաբար կազմակերպում է ինտերակտիվ դասընթացներ, կլոր սեղան-քննարկումներ, բանավեճեր և հանդիպումներ Երևանի և ՀՀ մարզերի  երիտասարդների մասնակցությամբ: Կազմակերպության կողմից կազմակերպվող տարբեր դասընթացներին մասնակցում են նաև Հայաստանի ավագ դպրոցի ուսուցիչներ և համալսարանի դասախոսներ: Նրանք ստանալով խորհրդատվություն, նյութեր, սովորելով ուսմնական նոր մեթոդներ կիրառում են ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները իրենց ամենօրյա աշխատանքում:
Կազմակերպությունը, իր գործունեության առաջնահերթություն է դիտարկում տարածաշրջանային ծրագրերի իրականացումը, ուղղված տարածաշրջանում առկա տարբեր խնդիրների լուծման գործընթացներին աջակցմանը: Կազմակերպությունը բազմազան ծրագրել է իրականացնում ուղղված տարածաշրջանի երկրների երիասարդների, հասարակությունների կրթական մակարդակի և իրազեկվածության բարձրացմանը, փոխըմբռնման մթնոլորտի և փոխադարձ հարգանքի ձևավորմանը, միջմշակութային երկխոսության խթանմանը: Ծրագրերն ուղղված են տարածաշրջանի երկրների երիտասարդության, քաղաքացիական հասարակության հաստատությունների և համայնքների միջև համագործակցության ընդլայնմանը:

"Ապագան քոնն է" հկ-ն իր գործունեության մեջ զգալի տեղ է հատկացնում սոցիալական ոլորտում առկա խնդիրներին: Խոցելի խմբերի` մանկատան և հատուկ խնամքի հաստատության երեխաները, դպրոցականներն ու երիտասարդները ընդգրկվում են  կազմակերպության կողմից իրականացվող կրթական և մշակութային ծրագրերում, որոնք նպատակ ունեն ինտեգրել նրանց հասարակություն, բարձրացնել նրանց կրթական մակարդակը, հնարավորություն տալ հաղորդակցվելու մշակույթի և արվեստի հետ, նպաստել մասնագիտական կողմորոշմանը և հմտությունների ձևավորմանը:

Կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է նաև Հայաստանում կամավորական շարժման հետագա զարգացմանը, հասարակության մեջ նրա նկատմամբ գիտակցված, քաղաքացիական պատասխանատվության վրա հիմնված վերաբերմունքի ձևավորմանը, որին հասնելու համար կազմակերպությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր` ուղղված կամավորության դերի բարձրացմանը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նրա ներդրման մեծացմանը:

Կազմակերպության առաքելությունն է աջակցել՝

  • Երիտասարդության և աճող սերնդի կրթական մակարդակի բարձրացմանը և իրազեկման մեծացմանը
  • Երիտասարդության մշակութային և միջմշակութային կրթությանն ու դաստիարակությանը
  • Երիտասարդության և ողջ հասարակության իրավագիտակցության խորացմանը, իրազեկվածության և մասնակցային գործընթացներին ներգրավվածության  մակարդակի բարձրացմանը
  • Սոցիալական ոլորտում առկա խնդիրների լուծմանը
  • Կամավոր գործունեությանը, նրա կոորդինացմանը հետագա զարգացմանը, դերի և հեղինակության մեծացմանը
  • Տարածաշրջանի երկրների երիտասարդների և հասարակությունների միջև հանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, միջմշակութային երկխուսության ընդլայնմանը և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

 

Share:  Add to Facebook Tweet This Add to Delicious Submit to Digg Stumble This